Գոնդուրայի գյուղական համայնքը արդեն 10 օրից ավել է, ինչ մնացել է առանց գազամատակարարման: Հունիսի 27-ից սկսած թվով 5 գյուղեր՝ Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրաներ, Կուլալիս և Դիլիֆ գյուղերի բնակիչները սպասում են, որ կավարտվեն գազատար խողովակների փոփոխման աշխատանքները:
Աշխատանքներն իրականացնում է ՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերությունը SJGS ընկերության աշխատակիցների հետ համատեղ:
Գազամատակարարման վերականգնման ձգձգման պատճառը Մամզարա-Գոնդուրա-Դիլիֆ ճանապարհի ավարտին չհասցված վերանորոգման աշխատանքներն են:
“Գազատարների վերանորոգման աշխատանքները կավարտվեն այսօր, իսկ վաղը՝ կվերականգնվի բնականոն գազամատակարարումը՛՛,- մեզ հետ զրույցում նշեց SJGS ընկերության ղեկավար Ռազմիկ Ղումաշյանը: