Վերջին ժամանակներս Նինոծմինդա քաղաքում կտրուկ աճել են կոյուղու դիտահորների և անձրևատարների վնասման դեպքերը:
Վնասման դեպքերն առնչվում են հատկապես այն հատվածներին, որտեղ իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ: Դիտահորները վնասվել են հիմնականում Գայ, Ջափարիձե, Թբիլիսյան, Բաղրամյան, Գագարինի փողոցներում և ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզ տանող ճանապարհին:
Խնդրի առնչությամբ մենք կապվեցինք Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանի հետ, ով նշեց, որ այն ընկերությունը կամ անձինք, ովքեր տվյալ հատվածում վնասել են պետական գույքը, նրանք էլ պարտավոր են վերանորոգել այն, սակայն մեր ընկերությունը իր հաշվին մի քանի անգամ արդեն իրականացրել է վնասված դիտահորներն ու անձրևատարները:
՛՛Ջավախավտոգզա՛՛ ընկերության ղեկավարն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ճիշտ է, այդ նշված հատվածներում ընկերությունն իրականացնում է ճանապարհաշիանական աշխատանքներ, սակայն մինչ այդ էլ դիտահորները վնասված վիճակում են եղել:
Իսկ թե ով է վեանորոգելու վնասված դիտահորները, դեռևս անհայտ է: NOR ռադիոն իր հետագա նյութերում ևս կանդրադառնա այս խնդրին:
Բաղրամյան փողոց
Թբիլիսյան փողոց
Դերժինսկի փողոց
Դերժինսկի փողոց
Գայի փողոց
՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզ տանող ճանապարհը