Անձնագրերի հզորության գլոբալ ինդեքսը (The Passport Index) թարմացվել է չնայած կորոնավիրուսի պատճառով հաստատված ճանապարհորդական սահմանափակումներին: Ըստ նոր տվյալների, ուժի առումով, վրացական անձնագիրն այժմ գտնվում է 15-րդ տեղում: 2019 թվականին Վրաստանն այս ցանկում զբաղեցնում էր 39-րդ տեղը: Ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են՝ Ճապոնիան և Նոր Զելանդիան:
«Անձնագրերի ինդեքս»-ը ինտերակտիվ առցանց գործիք է, որն առաջարկում է տեղեկություն տարբեր երկրների անձնագրերի մասին: Ծառայությունը պատկանում է կանադական Arton Capital խորհրդատվական ընկերությանը:
Ըստ կայքի, վրացական անձնագրեր ունեցող քաղաքացիները առանց այցեգրի կարող են մուտք գործել 57 երկիր, 35 երկիր մուտք գործելիս նրանք այցեգիր են ստանում սահմանին, իսկ 106 երկրների հետ անհրաժեշտ է անձնագիր: