
Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի դպրոցի սանհանգույցի շինարարությունը:
Նախագծով նախատեսվում է նոր սանհանգույցի կառուցում, ինչպես նաև ջրհոր կոյուղաջրերի համար:
Ներկայումս արդեն լցված է հիմքը: Շինաշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանի շինարարական ընկերությունը :
Նախագծի համար նախատեսված գումարը 67 154 լարի է:
Հավելենք, որ Ժդանովականի դպրոցը սանհանգույցից բացի ունի նաև ընդհանուր հիմնանորոգման կարիք: