Ժդանովականի դպրոցում սկսվել են շինաշխատանքները

Ժդանովականի  դպրոցում սկսվել են  շինաշխատանքները

Արդեն մի քանի օր է, ինչ սկսվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի դպրոցի սանհանգույցի շինարարությունը:

Նախագծով նախատեսվում է նոր սանհանգույցի կառուցում, ինչպես նաև ջրհոր կոյուղաջրերի համար:

Ներկայումս արդեն լցված է հիմքը: Շինաշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանի շինարարական ընկերությունը :

Նախագծի համար նախատեսված գումարը 67 154 լարի է:

Հավելենք, որ Ժդանովականի դպրոցը սանհանգույցից բացի ունի նաև ընդհանուր հիմնանորոգման կարիք: