
Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր, որ Թորիայի բուժկետի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին:
Հուլիսի 8 -ին, այցելելով Թորիա գյուղ, պարզեցինք, որ նորակառույց բուժկետը արդեն պատրաստ է շահագործման:
Այս մասին զրուցեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի Վերահսկողության ծառայության պետ Արթուր Շիրինյանի հետ, ով նշեց. «Մենք ստուգումները կատարել ենք, աշխատանքները համապատասխանում են պայմանգրին: Պայմնագրի մեջ մտնում է ոչ միայն Թորիայի, այլեւ Ժդանովականի եւ Ջիգրաշենի բուժկետերը, 3 էլ ընդունված են եւ արդեն պատրաստ են շահագործման հանձնելու համար: Բուժկետերի շահագործման հարցը կորոշվի առողջապահության նախարարության կողմից»:
Բուժկետը շահագործման հանձնելուց հետո, թե երբ կնշանակվի բուժաշխատող, մենք այդ մասին կգրենք մեր հետագա նորություններում:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.