Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեռավար ուսուցման շարունակման հարցին: Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում բարդանա, բնականաբար, առցանց ուսուցման ռեժիմը շարունակական բնույթ կունենա։ «Դրա փորձը Վրաստանում արդեն կա»,- ասել է նախարարը:
Ըստ Տիկարաձեի՝ միջոցառումները մշակելու ուղղությամբ նախարարությունը համագործակցում է Կրթության գերատեսչության հետ։
Հիշեցնենք՝ առցանց ուսուցման հետ կապված բազմիցս հայտարարություններ են արել Վրաստանի վարչապետը, վարակաբանները։aliq.ge