Վրաստանում շարունակվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների փուլերով վերացման գործընթացը: Հուլիսի 8-ի կառավարության որոշմամբ՝ Վրաստանը իր սահմանները բացեց 5 երկրների համար, որտեղից էլ կընդունի առաջին զբոսաշրջիկներին: Ավելի վաղ որոշում կայացվեց բացել լողավազաններն ու մարզասրահները:
Ըստ կառավարության՝ քննարկումներ են ընթանում նաև բաց տարածքներում մշակութային միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հատուկ հանձնարարականներ մշակելու նպատակով:
Չնայած սահմանափակումների նվազմանը՝ դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են մնում Վրաստանում: Դեռևս գործող սահմանափակումներն են՝
Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանը օրեր առաջ երկարածգեց հունիսին ընդունված օրենքի նախագծի ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ կառավարությունը առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու կարող է մի շարք սահմանափակումներ սահմանել:aliq.ge