Ագրոքարտերի և վառելանյութի զեղչի քարտերի ստացման ընթացակարգը հեշտացվել է

Ագրոքարտերի և վառելանյութի զեղչի քարտերի ստացման ընթացակարգը հեշտացվել է

Վրաստանի կառավարության հայտարարությամբ` գյուղատնտեսական հողերի համասեփականատերերի համար ագրոքարտերի և վառելանյութի զեղչի քարտերի ստացման ընթացակարգը հեշտացվել է: 

Գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ագրոքարտեր ստանալու համար բավական է, որ համասեփականատերերից մեկը ներկայացնի մնացած համասեփականատերերից ստացած գրավոր համաձայնությունը:

Համաձայնության բովանդակության և ստորագրության իսկության համար պատասխանատու կլինի փաստաթուղթը ներկայացնող համասեփականատերը:

Քարտերը հնարավոր է ձեռք բերել նաև նոտարական համաձայնության կամ բոլոր համասեփականատերերի ներկայության դեպքում։

Ագրոքարտ ստանալու համար ֆերմերները մինչև բանկ գնալը ծրագրին մասնակցելու և փոխանցված բալերի մասին տեղեկություն կարող են ստանալ myliberty.ge կայքից: Բանկ այցելելու ժամանակ իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: