Վրաստանում հին նմուշի համարանիշների վավերականության ժամկետը երկարաձգվել է

Վրաստանում հին նմուշի համարանիշների վավերականության ժամկետը երկարաձգվել է

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում փոխադրամիջոցների հին նմուշների համարանիշների փոփոխման ժամկետը, օրենսդրական փոփոխության հիման վրա, երկարաձգվել է մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ի սպասարկման գործակալությունը:

«Սպասարկման գործակալության գրանցման տարածքում տրանսպորտային միջոցների հին նմուշների համարանիշները փոխել ցանկացող քաղաքացիների ավելացած քանակը և նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխարգելելու նպատակով ընդունվել է փոփոխություն, որը նկատի ունի ցանկացած տիպի մեխանիկական փոխադրամիջոցի հին նմուշի համարանիշների ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը ծառայություններ իրականացնելիս լիովին հաշվի է առնում Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհրդի հանձնարարականները: Գործակալությունը քաղաքացիներին կոչ է անում, ծառայություն ստանալու համար ներկայանալ բժշկական դիմակով»,- նշված է ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տեղեկության մեջ:

1tv.ge