Վրաստանի միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Սև ծովի ափի Փոթի-Ուռեկի հատվածում ջրիմուռների քանակի ավելացման հետ կապված ընթանում է հետազոտություն:
«Վերջին օրերին Վրաստանի Սև ծովի առափնյա գոտում, մասնավորապես, Փոթի-Գրիգոլեթի-Ուռեկիի տարածքում դիտվել են արտասովոր շատ քանակությամբ ջրիմուռներ:
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության մասնագետները տեղում ծանոթացել են ստեղծված իրավիճակին:
Վերցվել են փորձանմուշներ ջրիմուռների որակական և քանակական ցուցանիշի, ինչպես նաև, ջրի որակի քիմիական և կենսաբանական հետազոտության նպատակով»,- հայտարարում են գերատեսչությունում:tv9news.ge