
Հուլիսի 9-ին Նինոծմինդայի Հակահրդեհային փրկարար ծառայության աշխատակիցներն ու միջքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղայինների վարորդները որպես թիրախային խմբի անդամներ հանձնեցին կորոնավիրուսի տեստ:
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի աշխատակիցները, համաճարակաբանը և նրա օգնական ը տեստ են վերցրել թվով 17 հոգուց: Նրանցից 3-ը վարորդներն են, իսկ 14 հոգին՝ Նինոծմինդայի Հակահրդեհային փրկարար ծառայության աշխատակիցները:
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Տիգրան Եղոյանի խոսքով, տեստի պատասխանները հայտնի կդառնան երկու օրից:
Վրաստանի Առողջապահության նախարարության ծրագրով այն անձինք, ովքեր գտնվում են կորոնավիրուսով վարակման բաձրձ ռիսկային խմբում, պետք է պարբերաբար տեստ հանձնեն:
Նյութը պատրաստվել է «პროდემოს” նախագծի շրջանակներում: