Ժդանովական գյուղի բնակիչները փակել են Նինոծմինդա-Բավրա ճանապարհը:
Ճանապարհը փակելու պատճառը բնակիչների բողոքն է կապված խոտհարքի հողերի անբավարարության խնդրի հետ:
Ժդանովականցիների խոսքով, իրենց թույլ չեն տալիս հնձել գյուղի հարևանությամբ գտնվող չեզոք տարածքի հողերը, փոխարենը դրանցից մեծապես օգտվում են հարևան գյուղի բնակիչները առանց սահմանափակումների:
Այս պահին ճանապարհը փակ է և մեծ թվով խոշոր բեռնատար մեքենաներ գտնվում են խցանման մեջ:
Մանրամասներին հետևեք մեր հետագա նյութերում: