Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հուշարձանի պատերը սկսել են քանդվել

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող  հուշարձանի պատերը սկսել են քանդվել

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված հուշարձանի բետոնապատ պատերը սկսել են քանդվել:

Սարիբեկ Ղարսլյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հուշարձանը արդեն մի քանի տարի է ենթակա է վերանորոգման, բայց ուշադրություն շատ քիչ է դարձվում: Գոնե գումար հատկացնեն մենք մեր մշակույթի տան աշխատակիցների ուժերով փորձենք վերանորոգել, անհարմար է արդեն պատերը ամբողջովին փլվել է»:

Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի տարածքում գտնվող հուշարձանի պատերը սկսել են քանդվել

Հարկ է նշել, որ քանդվել է նաեւ մշակույթի կենտրոնի քարերով շարված ցանկապատը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակութային նշանակության ենթակառուցվածքների վիճակը բարելավելու համար տեղական բյուջեից հատկացվել էր 150 000 լարի Հեշտիա, Մ. Խանչալի, Գորելովկա, Փ. Խանչալի, Կաթնատու գյուղերի գյուղական ակումբների վերանորոգման համար: Իսկ Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի տանիքի վերանորոգման համար հատկացվել էր՝ 35 000 լարի:

Հունիսի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սակրեբուլոն անցկացրել էր հերթական նիստը, որտեղ մասամբ փոփոխվել էր 2020 թվականի բյուջեն: Տարեսկզբին նախատեսված մի քանի աշխատանքներ չեն ֆինանսավորվելու, այդ թվում են նաեւ վերոնշյալ մշակույթի տները: Մանրամասն այստեղ