Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում երկրի առողջապահության նախարարությունը:

Հուլիսի 10-ի տվյալներով, Հայաստանում արձանագրված է կորոնավիրուսի 30 903 դեպք: Այստեղ վերջին մեկ օրում վարակից մահացել է 11 մարդ, ընդհանուր կորոնավիրուսից մահացել է 546 պացիենտ:

Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակված 7 պացիենտ մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից: Նման դեպքերի թիվը Հայաստանում հասնում է 177-ի: Հայաստանում զոհերի ընդհանուր թիվը 723 է: 1tv.ge