Հուլիսի 10-ին Գանձա և Սաղամո գյուղերի բնակիչները արոտավայրերի խնդրով, որ իրենք չեն կարող օգտագործել հողատարածքը, դիմել են մունիցիպալիտետի ղեկավարությանը:
Գանձա և Սաղամո գյուղերի բնակիչներին իրար կապող խնդիրը մեկն է՝ հողի պակաս: Գարնանից միչև աշուն հողը գրավում են քոչվորները: Բնակիչների խոսքով ՝ կովերին արածեցնելու տեղ այլևս չկա: Բոլոր այն հողերը, որոնք պատկանում են իրենց գյուղերին, վաճառվում են քոչվորներին:
«Մենք պահանջում ենք, որ մեր տարածքները վերադարձվեն մեզ: Գանձա և Սաղամո գյուղերի հողերը մի քանի մարդու ձեռքում են: Քոչվորները նրանցից վարձակալում են 20,000 – 30,000 հազար լարիով, իսկ բնակիչները ոչ մի տեղ չունեն անասուններին արածեցնելու համար: Արոտավայրերն ու խոտհարքերը վաճառվում են, բայց բնակիչները տեղյակ չեն այդ մասին: Անհրաժեշտ է իրականացնել հողի ընդհանուր բարեփոխում, մեկին հասել է 100-ից 200 հա հող, իսկ մյուսներին 1 հա: Մենք պահանջում ենք, որ ապօրինի յուրացված հողերը վերադարձվեն բնակիչներին: Մինչ օրս մենք չունենք խոտհարքեր կամ արոտավայրեր: Նախկինում խոտ ենք գնել 400 ԱՄՆ դոլարով, որը վաստակել ենք Ռուսաստանում, բայց հիմա արտերկիր մեկնելու ճանապարհ չկա, ճանապարհները փակ են, աշխատանք չկա: Ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում: Գործում է կոռուպցիոն համակարգ: Մենք խնդրում ենք, որ հանձնաժողով գա Թբիլիսիից և վերանայի բոլոր հողային փաստաթղթերը, թե ով է այն օգտագործում, ինչպես և ինչ հիմունքներով », – ասում է Ռուբիկ Իգիթյանը:
Սաղամո գյուղի մի բնակչի խոսքով.
«Հողի 10% -ը օգտագործում են բնակիչները, իսկ մնացածը օգտագործում են 2-3 հոգի: Նրանք գրավել են ամբողջ հողերը, վարձով տվել են և տանը նստած ՝ փող են ստանում և ապրում: 10-20 տարի առաջ այդ մարդիկ վարձակալել են հողերը, արդեն մի քանի տարի է, ինչ ավարտվել է վարձակալության ժամկետը, բայց կրկին հող են վաճառում»։
Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը խնդրեց գրավոր անդրադառնալ պահանջներին և խնդիրներին. «Ինչպես գիտեք հողերը որոնք պահանջում են բնակիչները, տեղական ղեկավարությունը չունի որևէ լիազորություն: Այս հողերը պատկանում են պետությանը », – ասաց Սումբատ Կյուրեղյանը:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բնակիչներին տվեց հասցե, թե որտեղ կարող են գրավոր բողոքարկել: Քաղաքապետը պատասխանեց, որ հողը պատկանում է պետությանը, և անհրաժեշտ է դիմել համապատասխան մարմնին պատասխան ստանալու համար:
Մանրամասները՝ աուդիո նյութում.
Radio NOR · Снова жители сел Гандза и Сагамо с жалобами земельных вопросов обратились к руководству