Ալգեթիի ազգային պարկում գտնվող Դաշբաշի կիրճում կառուցվում է եզակի տուրիստական ենթակառուցվածք: Չնայած համաճարակային իրավիճակի երկրում չեն դադարել ենթակառուցվածքային աշխատանքները։
Վրաստանում առաջին անգամ մասնավոր միջազգային ներդրումներ են իրականացվում պահպանվող տարածքում: Ալգեթիի ազգային պարկում գտնվող Դաշբաշ կիրճում 83 հեկտար հողատարածքի վրա կառուցվում է եզակի տուրիստական ենթակառուցվածք:
Դաշբաշի ջրվեժը ծովի մակարդակից 1110-1448 մետր բարձրության վրա է գտնվում:
Դաշբաշի կիրճում կկառուցվի եզակի՝ 240 մետր երկարությամբ ապակե կամուրջ, էկոտուրիզմի ուղեկցող արահետներով և այցելուների կենտրոնով: Շրջակայքում կկառուցվեն նաև հյուրանոցներ և զբոսաշրջային այլ ենթակառուցվածքներ:
Դաշբաշի կիրճն ընդգրկում է 669 հա տարածք և հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ ջրվեժներից մեկը:
Ծրագրի ներդրումային արժեքն ավելի քան 50 միլիոն լարի է, և այն իրականացնում է հրեական KASS LAND ընկերությունը:
Ներդրումների այս ծավալը ռեկորդային է տարածաշրջանի համար, և նախագծով նախատեսված կառույցները նոր և եզակի են Վրաստանի համար:
Այս ծրագիրը խթան կհանդիսանա, որպեսզի ջրվեժն ավելի հայտնի դառնա ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար, այն ավելի գրավիչ կդառնա, կկարգավորվեն նթակառուցվածքները և տեղում կաշխատեն տեղի բնակիչները: