Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, Շուշան Ստեփանյանը հայ-ադրբեջանական սահմանին կրակոցնների վերսկսումը հաստատել է ֆեյսբուքի միջոցով:
«Երկու-երեք ժամ հանդարտությունից հետո, առավոտյան կրկին վերսկսվել են սադրիչ գործողությունները, կրակ են բացել հայկական ռազմական հենակետերի ուղղությամբ: Մեր ռազմական ուժերը տվել են համապատասխան պատասխան: Չի բացառվում, որ հակառակորդ կողմում ավելանա զոհերի թիվը»,- գրել է Ստեփանյանը:
Միևնույն ժամանակ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի, Ադրբեջան-Հայաստան սահմանին տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվել է երկու հայ ոստիկան:
Այս պահին հայկական կողմի այլ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հայ-ադրբեջանական սահմանին զինված դիմակայությունը սկսվել է երեկ: Ադրբեջանական կողմը հաստատում է երեք զինծառայողի մահը: Հայաստանի պաշտպանության նախարարությունում ասում են, որ կորուստներ չունեն:
Միևնույն ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններն այսօր հանդես են եկել հայտարարություններով, որտեղ կրակ բացելու մեջ մեղադրում են միմյանց: 1tv.ge 1tv.ge