ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի մեկնարկին խոսեց հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին: Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, այսօր առավոտյան դրանք վերսկսվել են:
«Դրանով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- ասաց նա:
Վարչապետը մտահոգիչ համարեց նաև տարածաշրջանային անկայունություն հրահրելու Թուրքիայի գործելակերպը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում. տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները փորձում են խաղարկել հակահայկական խաղաքարտը՝ իրենց հայտնի դրդապատճառներից ելնելով: Ըստ վարչապետի՝ հնարավոր է՝ գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու գործելաոճի հետ: shantnews.am