Ժդանովականի հողի խնդիրը մասամբ լուծվեց

Ժդանովականի հողի խնդիրը մասամբ լուծվեց

Հուլիսի 9-ին Նինոծմինդա քաղաքի Ժողովրդավարական Վրաստան «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առջև Ժդանովական գյուղի բնակիչները հանդես են եկել բողոքով, որ չեն կարող գյուղի տարածքը օգտագործել խոտհարքի համար, որը ընդգրկված է չեզոք գոտում և հսկվում է սահմանապահների կողմից:

Բնակիչնեը մասնավորապես նշել էին, որ սահմանապահները թույլ չեն տալիս Ժդանովական գյուղի բնակիչներին չեզոք գոտում խոտ հնձել, իսկ հարևան գյուղերի բնակիչները գալիս են անցագրերով, հնձում ու վաճառում են խոտը, նրանց համար ոչ մի սահմանափակում չկա:

Ավելի ուշ, այն պատճառով, որ բնակիչները կոնկրետ պատասխան չեն ստացել վերադաս մարմինների հետ հանդիպումից հետո, նրանք փակել էին Նինոծմինդա-Բավրա միջպետական նշանակության ճանապարհը և պահանջել են վաղաժամկետ լուծում տալ հողի հարցին:

Մի քանի ժամ ճանապարհը փակելուց հետո, քաղաքապետարանի մասնագետ Խորեն Թամասյանի միջամտությամբ Ժդանովականցիները բացեցին ճանապարհը, վստահելով, որ հաջորդ օրը խնդրին անպայման կտրվի լուծում։

Հուլիսի 10- ին Ժդանովականի մի քանի բնակիչ, Խորեն Թամասյանի միջամտությամբ հանդիպում ունեցան Նինոծմինդայի քաղաքապետարանի վերադաս մարմինների, ինչպես նաև Ախալցիխեից և Թբիլիսիից ժամանած հատուկ գերատեսչական մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանց որոշմամբ, Ժդանովական գյուղին հատկացվեց գյուղի տարածքի մեջ գտնվող և պահանջվող 540 հեկտարից` 120 հեկտար հողատարածք, որը գտնվում է չեզոք գոտում:

Հաջորդ օրը գյուղում ստեղծվեց հանձնաժողով։ Հենց նրանք էլ Խորեն Թամասյանի հետ հողատարածքը կբաժանեն այն մարդկանց ովքեր որ համեմատաբար ունեն ավելի քիչ խոտհարքեր։

Нет описания.

Չնայած որ հողի խնդիրը մասամբ է լուծվել, այնուամենայնիվ բնակիչները իրենց գոհունակությունն են հայտնում Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությանը, քաղաքապետարանի մասնագետ Խորեն Թամասյանին և բոլոր այն անձանց ովքեր որ միջամտել են խնդրի դրական լուծմանը։ Հարկ է նշել, որ բնակիչները իրենց հատուկ շնորհակալությունն են հայտնում սահմանապահ գոտու պետ Զազա Զոիձեից բնակիչներին ընդառաջելու և մարդկային բարձր հատկանիշների համար։