
Վրաստանի Առողջապահության նախարարությունը Covid 19-ի տարածման կանխարգելման նպատակով սահմանված հանձնարարականների խախտման համար 31 սննդի կետ և 3 հյուրանոց է տուգանել:
Յուրաքանչյուր տնտեսավարողի տուգանքը կազմում է 10 000 լարի:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ այսօրվա դրությամբ ստուգվել է 90 ռեստորան: Աշխատանքի տեսչությունը տուգանել է 3 հյուրանոցի, որոնցից մեկը տուգանվել է հանձնարարականների խախտման համար, իսկ 2-ը աշխատելու իրավունք չունենալու պայմաններում աշխատելու համար: aliq.ge