Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:
Բնակիչները մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածությունները բենզինային խոտհնձիչով:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից: Այսօր՝ Հեշտիայում երիտասարդները սկսել են խոտհունձը:
Երիտասարդների խոսքով. «Սկզբնական հնձում ենք մոտակա արտերը եւ տների սահմանամերձ տարածքները, որտեղ խոտը շուտ է չորանում: Իսկ մեծ դաշտավայրերը դեռեւս շուտ է»:
«Հնձվորների աշխատանքը այսօր որոշ չափով թեթեւացել է, բենզինային խոտհնձիչով օրական հնձում ենք 45 ար -ից մինչեւ 50 ար տարածք, իսկ եթե սովորական գերանդիով հնձեինք ապա մոտավորապես 15 ար»,- նշեցին երիտասարդները:
Բնակիչների խոսքով. «Կան տարածքներ որտեղ խոտի քանակը քիչ է, կան տեղեր որտեղ շատ: Անցած տարվա համեմատ հնարավոր է որոշ չափով խոտը շատ լինի եւ գինը ավելի էժան: Բայց դա պարզ կլինի հունձից հետո: Իսկ անասունների կաթնատվությունը անցած տարիների համաեմատ, ամռան սեզոնին մեկ կթու կովը տալիս էր 10-15 լիտր կաթ, իսկ այժմ 7-8 լիտր»:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Խոտհունձը մեկնարկում է