
Մեսխեթի հյուրանոցի երրորդ հարկից ապակի է ընկել, որը պատահական անցորդի է վնասել:
Միջադեպի հետևանքով երիտասարդ կինը վնասվածքներ է ստացել ձեռքի վրա, որի պատճառով տեղում ներկայացել է շտապ օգնության անձնախումբը:
Բժիշկները տուժած կնոջը առաջին օգնություն ցուցաբերել են դեպքի վայրում, որից հետո տեղափոխել են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:
Տեղում մոբիլիզացված են ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները, ովքեր առանձնացրել են դեպքի վայրը, քանզի չի բացառվում, որ կրկնվի նման իրադեպ: