Հայաստանի վարչապետի կինը, Աննա Հակոբյանը ուղերձ է հղել ադրբեջանցի կանանց

Հայաստանի վարչապետի կինը, Աննա Հակոբյանը ուղերձ է հղել ադրբեջանցի կանանց

Հայաստանի հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի կինը, Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց ուղղված կոչ է հրապարակել։

Ինչպես գրում է Աննա Հակոբյանը, ադրբեջանցի կանայք, մայրերը և քույրերը պետք է հարցնեն իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը, թե ինչ ձեռք բերեցին սեփական մտերիմներին կորցնելով և անձնական դժբախտության գնով և թե ինչ է խանգառում նրան, որ հիմնախնդիրը քննարկվի խաղաղ պայմաններում, բանակցությունների ճանապարհով:

«Հայաստան-Վրաստան սահմանին իրավիճակը լարված է, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ընթանում են մարտեր: Պաշտոնական տվյալներով ադրբեջանական կողմը ունի կորուստներ: Որպես Կանայք հանուն խաղաղության արշավի հեղինակ, հորդորում եմ ադրբեջանցի կանանց և մայրերին կոչ անել իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները, վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը: Ադրբեջանցի կանայք, մայրերը և քույերերը պետք է հարցնեն իրենց ռազմաքաղաքական ղեկավարությանը` ինչ ձեռք բերեցին իրենց սիրելիների կորստի, իրենց անձնական ողբերգության գնով, և ինչն է խանգարում խնդիրները քննարկել խաղաղության պայմաններում, հակառակ կողմի ղեկավարության հետ բանակցությունների ճանապարհով: Հատկապես համավարակի օրերին, պետության ղեկավարները իրենց ջանքերը պետք է ուղղեն բնակչության առողջության համար, որպեսզի նրանց երկրները և բնակչությունը վերադառնա սովորական կյանքին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը շատ կարևոր է: Մենք պետք է խուսափենք պատերազմից»,- գրել է Աննա Հակոբյանը: 1tv.ge