«Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիա գյուղին հատկացվել է 16 000 լարի գումար: Բնակիչների որոշմամբ գյուղում պետք է կառուցվի սպորտդահլիճ:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Ռուբիկ Ղազարյանը մեր հետ զրույցում նշեց. «Թորիայի սպորտդահլիճի կառուցման համար նախատեսված հողամասը, գտնվում է պետական սեփականության ներքո: Այդ պատճառով քաղաքապետարանը դիմել է համապատասխան օրգաններին, որ այդ հողամասը տան մունիցիպալիտետին, որպեսզի մենք իրավունք ունենանք այդտեղ կառուցել սպորտդահլիճը: Մինչեւ հողամասի հարցը չլուծվի մենք չենք կարող պայմանագիրը կնքել: Իսկ 16 000 լարի գումարը կարծում եմ կբավականացնի սպորտդահլիճի հիմքը կառուցելուն»:
Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · «Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայի սպորտդահլիճի աշխատանքները սպասողական վիճակում են