Ավանդական տոն դարձած ՝ Վահան Տերյանի պոեզիայի օրը, որը կնշվի հուլիսի 19-ին, կանցկացվի համեստորեն համաճարակային իրավիճակի կապակցությամբ:
Ամեն տարի Գանձա գյուղում Վահան Տերյանի պոեզիայի օրը նշվում էր մեծ շուքով: Սակայն այս տարի, կորոնավիրուսային համաճարակի պատճառով, անհրաժեշտ կլինի համեստորեն և առանց մեծ հանրության նշել պոեզիայի օրը:
Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի, կրթության և տուրիզմի վարչության պետ Ժորա Սնխչյանի, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, Գանձա գյուղի մոտակայքում գտնվող լեռան կողքին կառուցված բեմում չի կայանա տոնական բացօթյա համերգ:
Վարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն, հուլիսի 13-ից թույլատրվում է մշակութային միջոցառումներ անցկացնել բաց երկնքի տակ : Բաց տարածքում անցկացվող մշակութային միջոցառումների լսարանը պետք է լինի ոչ ավելի, քան 200 հանդիսատես:
«Վահան Տերյանի պոեզիայի օրը» տոնական միջոցառումը անցկացվում էր լայնամասշտաբ, որին մասնակցում էին գրեթե հազար մարդ, բայց այս տարի տոնը չի նշվելու այդ ձևաչափով, որն անցկացվել է ամեն տարի:
Այս տարի Պատարագ կանցկացվի Գանձա գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում, որից հետո հյուրերը կարող են այցելել Վահան Տերյանի տուն-թանգարան: Հնարավոր է նաև, որ փոքրիկ միջոցառում անցկացվի տուն-թանգարանի դիմաց ՝ բոլոր կանոնների համաձայն:
Մանրամասները Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության և զբոսաշրջության վարչության պետ Ժորա Սնխչյանից: