Ասֆալտապատումից հետո շինարարական աղբը մնում է ճանապարհի մայթերին

Ասֆալտապատումից հետո շինարարական աղբը մնում է ճանապարհի մայթերին

Նինոծմինդա քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատումից հետո շինարարական թափոնները մնացել են տեղում:

Բնակիչների խոսքով՝ ասֆալտապատումն անորակ արվելուց բացի, շինարարական աղբը նույնպես չի մաքրվել, աշխատակիցները թողել են այն և հեռացել:

Նշենք նաև, որ որոշ բակերում, չնայած բնակիչների բողոքներին, աշխատանքը մինչև վերջ չի ավարտվել:

Ազատության 8 բնակելի շենքի բնակիչների խոսքով, ասֆալտապատման ժամանակ բակի մի հատվածը չի ասֆալտապատվել, ջրահեռացման համակարգ չկա, նրանք նույնիսկ հրաժարվել են արհեստական ​​պատնեշ պատրաստելուց, որպեսզի ջուրը չհոսի դեպի շենք: