Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 3 վարակված ապաքինվել է: Այս մասին տեղեկությունը տարածել է stopcov.ge կայքը:
Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1003 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 873:
Կարանտինի ռեժիմում է 5 640 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 244:
Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։ aliq.ge