
«Myway Airlines» ավիաընկերությունն այսօր Բարսելոնայում գտնվող Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի համար կիրականացնի չարտերային չվերթ: Ավիաընկերության փոխանցմամբ, չվերթով հայրենիք կվերադառնա Վրաստանի 170 քաղաքացի:
Ինքնաթիռն Իսպանիայի ուղղությամբ չվերթ կկատարի 11:55-ին:
Օդանավը Թբիլիսիի միջազգային օդանավակայան կվերադառնա Թբիլիսիի ժամանակով 22:25-ին:
Վրաստան վերադարձած քաղաքացիները կանցնեն պարտադիր 14-օրյա կարանտին:
Համակարգող խորհրդի կողմից սահմանած ավիաչվերթների շրջանակներում, ավիաընկերությունը հաջորդ չվերթը կիրականացնի հուլիսի 17-ին, Հռոմի ուղղությամբ: 1tv.ge