Առաջին անգամ Վրաստանում, ուժի մեջ մտավ ազարտային խաղերից և թմրամիջոցներից կախվածություն ունեցող երեխաների և երիտասարդների համար նախատեսված անվճար խորհրդատվությունների ծառայությունը:
Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկտվությամբ՝ «111»-ի օգնությամբ, երեխաները և նրանց ընտանիքների անդամները հոգեբանների և թերապեվտների մոտ անվճար այցելության հնարավորություն կունենան: Նշված ծառայությունից օգտվել հնարավոր կլինի ինչպես մեկանգամյա այցի տեսքով, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով:
Ազարտային խաղերից և թմրամիջոցներից կախվածության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեված խորհրդատվության ծառայությունը կցվել է արդեն գոյություն ունեցող՝ երեխաների օգնության թեժ գծին:
111- թեժ գիծը գործում է մայիսի 1-ից՝ երեխաների իրավունքների օրենսգրքի շրջանակներում: Երեխաների օգնության թեժ գիծն աշխատանքային օրերին աշխատում է 10:00-ից 19:00-ն, անվճար: aliq.ge