Երեք տարեկան երեխան, ով ընկել է վեցերորդ հարկից, հավանաբար, այդ ժամանակ եղել է դայակի հսկողության տակ: Այս մասին պատմում է հարևաններից մեկը:
«Դայակի անուշադրությունն է պատճառ համարվում: Հարեւանն էլ այսպես ասաց, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակազմը արագ հասել են դեպքի վայր: Հարեւան աղջիկը գոռում էր երեխան, երեխան: Պատուհանից որ նայեցի, դժբախտ պատահարի ականատես եղա: Իրավապահները հետազոտություններն ավարտեցին ուշ գիշերին, շատ մարդ էր հավաքվել»,- ասում է հարևանը:
Վիրավորին ոստիկանության եւ շտապօգնության անձնախումբը Ցիցիշվիլիի անվան կլինիկա տեղափոխեցին, անցկացրին նյարդավիրաբուժական վիրահահատություն:
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ըստ կլինիկայի մամլո ծառայության, երեխայի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Վրաստանի Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է 124-րդ հոդվածով:tv9news.ge