
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Ադրբեջանի զորքի երկու անօդաչու թռչող սարքի խոցման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանի հայտարարությամբ, ԱԹՍ-ների խոցումը տեղի է ունեցել 22:20-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում:
Հայաստանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում առաջին անգամ է հայտնվել Իսրայելի արտադրության ԱԹՍ:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսը կիրառել է իր սպառազինությունում եղած գրեթե ողջ զինանոցը: 1tv.ge