Հուլիսի 15-ին Նինոծմինդայում, «Վրաց Հայրենասերների դաշինք»-ի գրասենյակի դիմաց, տեղի ունեցավ հանդիպում կուսակցության ակտիվիստների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 27 հոգի, կուսակցական համակարգողներ և բնակիչներ: Խոսվեց նրանց մոտավոր գործողությունների մասին: «Մենք ուզում ենք մեր ակտիվիստների միջոցով մեր ընտրողներին փոխանցել այն, ինչ մտածում ենք: Մեր սկզբունքը եղել է և կմնա թափանցիկ ընտրությունները ՝ առանց խախտումների, և բնակիչները պետք է իրենց ձայնը տան իրենց նախընտրած թեքնածուին: », – ասում է «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի, կուսակցության հիմնական ծրագիրը սոցիալական խնդիրներին ծանոթանալն է, իսկ պատգամավորի գործառույթն է խնդիրները խորհրդարան ներկայացնելը:
Հարկ է նշել, որ «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցությունը երկար տարիներ գլխավորում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը:
Ավելի մանրամասն «Վրաց Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Պետրոսյանից: