Մեծ ծավալի աշխատանք կատարվեց, որ ջավախահայ դիմորդները կարողանային գալ Հայաստան՝ քննություններ հանձնելու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Քանի որ ՀՀ-ում արգելվեց հեռավար քննական համակարգը, բայց կրճատվեց քննությունների քանակը եւ ընդունելության երեք քննության փոխարեն մեկ քննություն է մտցված, կորոնավիրուսի պայմաններում աննախադեպ քայլ կատարվեց: Հայկական եւ վրացական իշխանությունների համագործակցության արդյունքում հնարավորություն տրվեց շուրջ 70 ջավախքցի դիմորդների, որոնք հայտ էին ներկայացրել Հայաստանի միասնական քննություններին մասնակցելու համար, մուտք գործել Հայաստան՝ առանց կարանտինի, հանձնել քննություններն ու վերադառնալ»,- տեղեկացրեց նա:
Շիրակ Թորոսյանը հավելեց, որ սա խոսում է հայ-վրացական բարձր որակի համագործակցության մասին, քանի որ շատ զգայուն են երկրները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում:
News.am