Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ադիգենի-Ախալցիխե կապող ճանապարհահատվածում: Հրդեհ է բռնկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում :
Դեպքը տեղի է ունեցել Հուլիսի 14-ին, ժամը 23:00-ի սահմաններում:
Ըստ ականատեսների, մեքենայում գտնվել է մեկ մարդ: Նրա առողջական վիճակը բավարար է և կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական ծառայության մեկ ջոկատ: Նրանց հաջողվելէ հանգցնել կրակը ժամանակին, սակայն ինչպես ասում են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները՝ մեքենան ամբողջովին այրվելէ :
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչումով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է հրդեհի հետևանքով որևէ նյութի վնաս կամ ոչնչացում:sknews.ge