Վրաստանի Կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել դիմորդի վերաբերյալ, ում մոտ առաջին քննությանը մասնակցելուց հետո կորոնավիրուս էր հայտնաբերվել: Դիմորդն այս պահին բուժում է անցնում հիվանդանոցում, նրա` քննություններին մասնակցելու հարցը բարձրացվել էր դեռևս նախորդ շաբաթվա ընթացքում:
Կրթության նախարարությունը որոշում է կայացրել, որ դիմորդը հաջորդ քննությունները կհանձնի այնտեղ, որտեղ բուժվում է: Քննությունները կանցկացվեն քննական կենտրոնի վերահսկողության ներքո:
Դիմորդի մոտ վարակը հաստատվել էր հուլիսի 7-ին` քննությունը հանձնելուց հետո: Նրա մոտ քննության օրը բարձր ջերմություն չէր նկատվել: Ըստ վարակաբանների` այս փաստը քննությունների անցկացմանը չի խանգարելու, քանի որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները`միասնական քննություններն անվտանգ միջավայրում անցկացնելու համար:
Քննությունները սկսվել են հուլիսի 6-ին, ավարտվելու են հուլիսի 25-ին: Մասնակցում են ավելի քան 55 հազար դիմորդ: Երկրում 24 քննական կենտրոն է բացվել: Քննությունների պրոցեսն անցնում է համաճարակաբանների խորհրդատվությունների պահպանմամբ. 37,5-ից բարձր ջերմություն ունեցող դիմորդները քննության չեն մասնակցում: aliq.ge