Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մ. Խանչալի գյուղում գյուղական ծրագրով սկսվել են նորոգման աշխատանքներ արոտավայրեր տանող կամուրջի վրա:
Ծրագրով նախատեսվում է մեկ կամուրջի կառուցում, երկու կամուրջների նորոգում, արոտավայրեր տանող ճանապարհի քարերից մաքրում և խճապատում:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մեկ ամսվա ընթացքում: Այս աշխատանքը կատարում է անհատ ձեռներեց Ռաֆիկ Էլոյանը: Ընդհանուր գումարը 20,000 լարի է:
Քաղաքապետարանից մեկնաբանել են, որ առաջնահերթությունները որոշելիս գյուղացիները ընտրել և առաջարկել են այն աշխատանքները, որոնք առաջնահերթ կարևոր են գյուղի համար: Ինչպես նրանք նշել են, արոտավայրեր տանող կամուրջը գտնվում էր անմխիթար վիճակում, և խնդիրներ են առաջացել անասնունների արոտ գնալու ժամանակ: