
Հուլիսի 16 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում գյուղատնտեսական նշանակության Ագրո-քարտերի վերաբերյալ: Փորձեցինք պարզել թե արդյոք բնակիչները օգտվել են գյուղատնտեսական նշանակության հողերի միավորներից եւ ինչպիսի դժվարությունների առաջ են կանգ առնում ագրո-քարտերի ձեռք բերման ժամանակ:
Բնակիչներից մեկը նշեց. «Եթե ընտանիքի անդամները հավասար սեփականատեր են համարվում ապա բոլորը անպայման պետք է ներկա լինեն որպեսզի հնարավոր լինի ստանալ քարտը: Իսկ եթե մեկն է սեփականատեր ապա ստանալը ավելի հեշտ կլինի: Միայն դժվարություն է հանդիսանում երկար ժամանակով սպասելը, որովհետեւ Liberti Bank- ի դիմաց գոյանում են շատ հերթեր»:
Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.