Ավտոմեքենաների սեփականատերերը, որոնք Վրաստանում արտակարգ դրության պատճառով հետաձգել են պարտադիր տեխնիկական զննում անցնելը, պարտավոր են այն անցնել մինչև 2020 թվականի հուլիսի 21-ը:
Մնացած բոլոր տրանսպորտային միջոցները տեխնիկական զննում կանցնեն իրենց համար սահմանված միասնական ժամանակացույցի համաձայն:
Պետք է նշել, որ Վրաստանում արտակարգ դրության ժամանակը, որը ուժի մեջ էր մարտի 21-ից մայիսի 22-ը, երկրում տեխնիկական զննումն երկարաձգվել էր: Հիմա այն մեքենաները, որոնք այդ ժամանակահատվածում պետք է տեխստուգում անցնեին և չեն անցել, պարտադիր պետք է անցնեն մինչև 2020 թվականի հուլիսի 21-ը, հակառակ դեպքում կտուգանվեն:
Ապրիլի 1-ից Վրաստանում կիրառվում են տրանսպորտային միջոցների ստուգման նոր կանոններ, որոնք մեքենաների տերերը ստիպված կլինեն հաշվի առնել:
Այսուհետ, վարորդներին արգելվելու է ղեկի դիրքը փոխել աջից ձախ, իսկ տեղափոխված ղեկով մեքենաները չեն կարողանա անցնել տեխստուգում: Սահմանափակումները չեն տարածվի մինչև ապրիլի 1-ը արդեն իսկ տեղափոխված ղեկով ավտոմեքենաներին:
Բացի այդ, 10 տարեկանից բարձր անվադողերով ավտոմեքենաները, անկախ նրանց վիճակից, կմնան առանց տեխստուգման:
Մեկ այլ երկրում գրանցված տրանսպորտային միջոցները հնարավորություն կունենան ստուգում անցնել Վրաստանում:
Մեքենաների տեխսպասարկման արժեքը 60 լարի է, բեռնատարների համար ՝ 100 լարի, իսկ էլեկտրական մեքենաների համար ՝ 48 լարի:
Այս մասին մեզ ավելին պատմեց «Greenway» ընկերության տնօրեն Թեոնա Չկադուան:
2018 թվականի հուլիսի 1-ից տեխնիկական ստուգումը պարտադիր է դարձել իրավաբանական անձանց հաշվառված մեքենաների, ինչպես նաև պետությանն առընթեր ավտոմեքենաների համար; 2018-ի հոկտեմբերի 1-ից նորամուծությունը ազդել է շարժիչի հզորություննը 3.0-ից գերազանցող , իսկ 2019-ի հունվարի 1-ից մնացած բոլոր մարդատար ավտոմեքենաների համար:
Ժամանակին տեխստուգում չանցնելու տուգանքը 50 լարի է : Տեխստուգում չանցնելու դեպքում տուգանվում են ամսական մեկ անգամ: Այսպիսով, եթե մեկ տարի տրանսպորտային միջոցը տեխստուգում չանցնի սեփականատերը կտուգանվի 600 լարիով: Տուգանքի վճարումը հետաձգել հնարավոր չէ, վճարելու համար տրվում է մեկ ամիս տևողությամբ ժամկետ, մեկ ամսվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն կավելանա: