Նինոծմինդայի մունիցիպալի 1995 թոշակառույի թոշակը բարձրացել է

Նինոծմինդայի մունիցիպալի 1995 թոշակառույի թոշակը բարձրացել  է

2020 թվականի հուլիսի 1-ից 70 և բարձր տարիքի կենսաթոշակառուների կենսաթոշակն աճել է 30 լարիի չափով: Նինոծմինդայի մունիցիպալիտետում թոշակառուները, որոնց տարիքը գերազանցում է 70 տարին, կազմում են շուրջ 1995 մարդ:

Վրաստանում 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակը բարձրացել է 30 լարիով և կազմում է 250 լարի: Ըստ Վրաստանի կառավարության, ավելի քան 410 հազար թոշակառու կստանա բարձր թոշակ: Քանի որ Նինոծմինդայի շրջանը բարձրալեռ շրջան է, բարձր լեռնային շրջանների զարգացման մասին օրենքի համաձայն կենսաթոշակը դարձել է 300 լարի:

Ներկայումս Վրաստանում թոշակառուները ստանում են 220 լարի կենսաթոշակ, իսկ լեռնային շրջաններում ՝ 260 լարի: Ծերության կենսաթոշակ են ստանում 60 տարեկանում կանայք և 65 տարեկանում տղամարդիք: