Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի ուսանողների միջև առճակատումը տեղի է ունեցել Հուլիսի 17-ին, երեկոյան: Ըստ ականատեսների, միմյանց դիմադրել են հայ և ադրբեջանցի ուսանողները: Պատճառը երկու պետությունների միջև լարված իրավիճակն է:
«Կռիվ չի եղել, մենք պատրաստվում էինք ծեծել, բայց եկան ոստիկանության աշխատակիցները և շտապ բաժանեցին»,- ասում է միջադեպի մասնակից, երկրորդ կուրսի, ազգությամբ հայ ուսանողը:
Վիճաբանության երկու կողմում էլ ասում են, որ բառացի վեճից բացի, ոչինչ տեղի չի ունեցել:
«Նրանցից մեկն իմ ընկերն էր, նրանից եմ լսել, որ փողոցում միմյանց են հանդիպել հայ և ադրբեջանացի ուսանողները, սկսել են խոսել պետությունների միջև տիրող լարված հարաբերություններից: Միմյանց են մեղադրել, բայց միայն բառացի, կռիվ ու ծեծ չի եղել, շուտ են բաժանվել»,- ասում է ազգությամբ ադրբեջանացի ուսանողը:
Դեպքի մասին տեղյակ է նաև համալսարանի ռեկտոր՝ Մակա Բեռիձեն:
«Որքանով տեղյակ եմ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Երբ լուրն ինձ հասավ, զանգահարեցի ուսանողներին, ասեցին, որ ամեն ինչ կարգին է: Եթե որևէ լուրջ բան լիներ, հաստատ կգիտենայի»,- ասում է Մակա Բեռիձեն:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չի եղել: tv9news.ge