Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում սկսվել են աշխատանքներ: Այս տարի Գանձա գյուղին հատկացվել է 20,000 լարի, որից 10,000 լարին կհատկացվի գյուղում գիշերային լուսավորության լամպերի քանակը ավելացնելու համար, իսկ մյուս 10,000 լարիով կկառուցվի խաղահրապարակ:
Խաղահրապարակի շինարարությունը կսկսվի մրցույթի կայանալուց հետո: Գիշերային լամպերի տեղադրումն իրականացնում է Մուշեղ Փութուլյանի շինարարական կազմակերպությունը : Նախագիծը նախատեսում է 34 գիշերային լուսավորության լամպերի տեղադրում և էլեկտրահաղորդման գծի անցկացում:
Մուշեղ Փութուլյանի խոսքով ՝ Գանձա գյուղում աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին, և իրենց շինարարական ընկերությունը կշարունակի աշխատանքները Փոկա գյուղում, որտեղ նույնպես նախատեսվում է «Աջակցություն գյուղին» ծրագրով ավելացնել գիշերային լամպերի քանակը:
Այս մասին ավելին իմացանք Մուշեղ Փութուլյանից.
Radio NOR · В селе Гандза увеличивают ночные светильники.mp3