
Այսօր, հուլիսի 21-ին Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ ջավախահայերի խաղաղ ցույցն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հազարավոր մարդիկ էին հավաքվել, ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի շրջանից, որպեսզի իրենց զորակցությունը և միասնականությունը հայտնեն Հայաստանին, Սփյուռքին և Հայ ժողովրդին:
Ջավախքում ապրող հայերը մտահոգ են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին կատարվածով: Երեկվանից Ջավախքի երիտասարդները սոցիալական տարբեր հարթակներով կոչ էին անում միանալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվող խաղաղ ցույցին: