
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1073 դեպք: Ապաքինվել է ևս չորս պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 907:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5692 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը: 1tv.ge