
Այսօր ՝ հուլիսի 22-ին, առավոտյան «Ջավախավտոգզա» ընկերության աշխատակիցները սկսեցին հեռացնել շինարարական թափոնները, որոնք մնացել են ասֆալտապատումից հետո:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատումից հետո շինարարական թափոնները մնացել էին տեղում:
«NOR» ռադիոն պատրաստել էր նյութ , որում բնակիչները բողոքում էին այն բանի համար որ ասֆալտացումից հետո աղբը չի հեռացվել:
Նինոծմինդա քաղաքում ավարտվել է այն փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերերի ասֆալտապատումը, որոնք նախատեսված էին ասֆալտապատել 2020 թվականին: