Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչները բողոքում են, որ աղբամանները լցված են եւ արդեն մեկ շաբաթ է չեն դատարկվել:
Բնակիչները նշեցին. «Արդեն մեկ շաբաթ է լցված աղբամանները չեն դատարկվել, որտեղ որ բնակչությունը խիտ է այնտեղ շուտ է լցվում աղբամանները, իսկ որտեղ որ քիչ է այնտեղ ուշ է լցվում»:
Ղաուրմայի մեկ այլ բնակչի խոսքերով էլ, գարշահոտը տարածվում է
եւ դա ինքը իրենով վիրուս է համարվում, առաջ երկու օրը մեկ տանում էին աղբը, հիմա արդեն մեկ շաբաթ է դեռ չեն տարել:
Վերոնշյալ խնդրի համար դիմեցինք կոմունալ ծառայության պետ Մելս Մնացականյանին ով նշեց. «Այսօր մեքենան գնացել է Հեշտիայի գյուղական համայնք, երբ որ լցվում է աղբամանները զանգում են եւ մեքենան այդ ժամանակ գնում է մաքրելու»:
Մենք հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ ով նշեց. «Բնակիչներին բազմիցս կոչ ենք արել, որ աղբամանները լցվելու դեպքում եթե մենք տեղյակ չենք լինում ապա տեղյակ պահեն մեզ»:
Ավելի մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում.
Radio NOR · Ղաուրմա գյուղում աղբամանները անմխիթար են. բնակիչների բողոքը