Դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմանների չափանիշները բարելավելու համար միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվում: Այս մասին ասվում է ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Եկատերինա Դեգբուաձեն, կորոնավիրուսի տարածման կանխարգելման, 2020-2021 ուստարվա ընթացքում դպրոցներում սանիտարահիգիենիկ չափանիշների բարելավման մասին հարցերի քննարկման համար հանդիպում է անցկացրել Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի, Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF Georgia) ներկայացուցիչ Ղասան Խալիլի հետ:
Փոխնախարարի խոսքով՝ ինտենսիվորեն շարունակվում է հանրակրթական ենթակառուցվածքի կարգավորումը, որպեսզի դպրոցներում առավելագույնս պահպանված լինեն հիգիենայի բոլոր նորմերը:
Կողմերը որոշում են ընդունել, ըստ որի՝ համաճարակի պայմաններում նոր ուսումնական տարվա համար պատրաստվելու, հարցերի մանրամասն քննարկման համար փորձագետների ներգրավմամբ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվում:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի ԿԳՄՍ փոխնախարար Եկատերինա Դգեբուաձեն հայտարարել էր, որ այսօրվա իրավիճակից ելնելով կարող ենք ասել, որ սեպտեմբերի 15-ին ուսումնական գործընթացը հնարավոր կլինի սկսել դասասենյակներում:aliq.ge