NOR ռադիոն նախկինում խոսել էր այն մասին, որ Հուլիսի 18 -ին՝ ժամը 16:00 սահմաններում Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում տեղացած ուժեղ կարկուտի և անձրևի հետևանքով տուժել էր գյուղի բնակչության գրեթե 95%-ը:
NOR ռադիոն ձեզ է ներկայացնում տուժած բնակիչներից մեկի մասին ով ջրհեղեղի հետեւանքով կորցրել է խոտի կես մասը:
Բնակիչը մեզ հետ զրույցում նշեց. «Տվյալ արտից անցած տարի 150հատ տուկ ենք հանել, իսկ այս տարի 20 հատի հույս էլ չունենք: Կարկուտի եւ ջրհեղեղի հետեւանքով խոտը բոլորովին փչացել է: Խոտի կես մասը ամբողջովին վառել ենք որովհետեւ ցեխի եւ աղբի հետ խառնվելով կեղտոտվել էր: Եթե անասունը ուտի այդ տիլով շաղախված խոտը ապա կսատկի: Այդքան չարչարանքը կարելի է ասել ջրի հետ գնաց: Թե ձմռանը ինչով պետք է պահենք անասուններին դա էլ հարց է: Աշխատող չունենք, մեր խոպանչին չի կարող խոպան գնալ ճանապարհների փակ լինելու պատճառով, թոշակառու չունենք, թե ինչ է լինելու մեր հալը, չգիտեմ»:
Մանրամասն լսեք աուդիոձայնագրությունում:
Radio NOR · 150 տուկի փոխարեն 20 տուկ / բնակիչ