Չվող թռչունների որսի սեզոնը կբացվի օգոստոսի 22-ին:
Նախարարությունն այս որոշումն ընդունել է հիմնվելով որսորդներից շատերի կարծիքների վրա վերջիններիս հետ քննարկման ժամանակ և գիտական և փորձագիտական շրջանակների անձանց խորհրդատվության հիման վրա՝ հիմքում ունենալով չվող թռչունների բազմացմանն ու պաշտպանությանն ուղղված նպատակ:
Իլիայի անվան համալսարանի և Վայրի բնության ազգային գործակալության առաջարկությունների համաձայն՝ Կառավարությունը ընթացիկ սեզոնում որոշակի բնույթով փոփոխություններ է կատարել:
Որսի արգելված ձևերի և չվող թռչունների արգելված տեսակների որսորդության մասին մանրամասներ ձեռք բերելու համար ցանկացողները կարող են այցելել https://mepa.gov.ge/ կայքէջ: