Հուլիսի 22-ին Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի Երևանյան 69 հասցեում գտնվող Բագրատ Մոսոյանի տունը փլվել է:
Տանտիրոջ խոսքով ինքը տան փլվելու պահին գտնվել է մոտակայքում և լսել է ճաքճքոց: «Իմ ընկերը ինձ հազիվ փրկեց, այլապես կմնայի փլատակների տակ»,- պատմում է Բագրատը:
Տունը գտնվում էր վթարային վիճակում: Մի քանի օր առաջ էլ նկուղ կառուցելու նպատակով շինաշխատանքներ են իրականացվել: 10 տարի առաջ էլ խոստացել են օգնություն տրամադրել և հատկացրել են 25 հազար լարի, հետո խոստացել են նոր տուն տալ Գորելովկա գյուղում:
Բագրատը սեփական ջանքերով վերանորոգել էր տունը և ցանկանում էր նկուղ կառուցել, սակայն դա էլ իր հերթին նպաստեց, որ տունը փլվեր: Փլատակների տակ են մնացել կահույքը, նոր պլազմային էկրանով հեռուստացույցը, որը տանտերը գնել էր 10 օր առաջ, համակարգիչը, փող, որը վարկ էր վերցրել բանկից նկուղը կառուցելու համար, ինչպես նաև ոսկեղեն:
Կտրամադրվի արդյոք օգնություն Բագրատ Մոսոյանի ընտանիքին, դեռևս անհայտ է:
Մանրամասների մասին լսեք տեսանյութում.